Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում հիմնանորոգվող 23 փողոցներում թեքահարթակներ կկառուցվեն

Երևանում հիմնանորոգվող 23 փողոցներում թեքահարթակներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով, 2014 թվականի մայիսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման  ծրագիրը: Եթե նախորդ տարի 20 միլիոն դրամ էր հատկացվել, ապա 2014 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված 200 թեքահարթակներից 100-ն արդեն կառուցվել է` սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան: Դրանց տեղադրման վայրերն ընտրվել են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամների հետ համատեղ:

Թեքահարթակներ կկառուցվեն նաև  Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող 23 փողոցներում: Այդ ուղղությամբ մեկ այլ ծրագիր իրագործվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին աջակցելու նպատակով   նաև թեքահարթակների կառուցման նախագծեր է տրամադրում: Ներկայում գույքագրված 500 մասնավոր կառույցներից  215-ում թեքահարթակների ներկառուցման աշխատանքներն ավարտված են: Թեքահարթակների ներկառուցման շնորհիվ կդյուրացվի նաև մանկասայլակներով անցնող քաղաքացիների տեղաշարժը:

Երևանի ավագանու որոշմամբ` բազմաբնակարան, բազմագործառույթ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]