1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում աշնանացանի համար մոտ 2 հազար հեկտար հող են վարել

Գեղարքունիքի մարզում աշնանացանի համար մոտ 2 հազար հեկտար հող են վարել

ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններն արդեն նախապատրաստվում են աշնանացան ցորենի ցանքին, որը համատարած սկսվելու է սեպտեմբերի երկրորդ կեսերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տնտեսություններում արդեն սկսվել են վարի աշխատանքները: Օգոստոսի 28-ի դրությամբ` մարզում արդեն աշնանացանի համար կատարվել է մոտ 2 հազար հեկտար վար:

Վարված հողերը կարող էին ավելի մեծ տարածք կազմել, եթե չխանգարեր տեւական երաշտը, ինչի հետեւանքով վարելահողերը կապված ու կոշտացած են: «Մնում է համբերատար սպասել տեղումնառատ եղանակներին եւ հուսալ, որ դրանք տնտեսություններին հնարավորություն կտան ժամանակին վարել արտերը եւ սերմացուն պահ տալ հողին: Մարդիկ այս տարի հացի բարձր բերք են ստացել եւ շահագրգռված են աշնանացան ցանքերն ավելացնելու գործում»,- նշեց գյուղվարչության պետը` հավելելով, որ այս տարի հնարավոր է Գեղարքունիքում կատարվի աշնանացան ցորենի 21 հազար հեկտար ցանք` նախորդ տարվա  20 հազար հեկտարի փոխարեն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]