Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար կառուցվում է նոր մասնաշենք

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար 
կառուցվում է նոր մասնաշենք

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին օգոստոսի 27-ին այցելել են «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»` ծանոթանալու ինտերնատի` անկողնային խնամքի կարիք ունեղոցների համար նախատեսված մասնաշենքի շինարակական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջելով շինհրապարակում՝ Արտեմ Ասատրյանն ու Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին իրենց գոհունակությունն են  հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ և, զրուցելով շինարարների հետ, համոզվել են, որ նրանք բարեխիղճ աշխատանք են կատարում:

2014թ. մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրով նախատեսված է տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար կառուցել նոր մասնաշենք, որը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով և կահավորմամբ, որտեղ պատշաճ ձևով կիրականացվեն շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունները:

Մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]