Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ձյուդոիստները անհաջող հանդես եկան աշխարհի առաջնությունում

Հայաստանի ձյուդոիստները անհաջող հանդես եկան աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 81կգ քաշային ձյուդոիստներ Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը պարտություն են կրել իրենց առաջին մրցամարտերում եւ դուրս մնացել ձյուդոյի աշխարհի առաջնության մեդալների համար մրցապայքարից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չափարյանը զիջել Է ռուսաստանցի մարզիկ Ռինատ Իբրահիմովին, իսկ Դավթյանը՝ բրազիլիացի Վիտոր Պենելբաերին:

Այսպիսով, թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ մրցաշարում հանդես եկած Հայաստանի 7 ձյուդոիստներից որեւԷ մեկը չի կարողացել արժանի տեղ զբաղեցնել առաջնությունում:

Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց  Է տվել 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը, ով հաղթել Է 2 մրցամարտերում:

Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվում Է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Այն կավարտվի օգոստոսի 30-ին, բայց Հայաստանի մարզիկները արդեն ավարտել են իրենց մրցելույթը այս առաջնությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]