Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բարելավել է ուսման վարկի պայմանները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բարելավել է ուսման վարկի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  10 տարի առաջ առաջին էր ՀՀ բանկային համակարգում, որը սկսեց ուսման վարկավորումը Հայաստանում: Անցած տարիների ընթացքում բանկն արդեն տրամադրել է ավելի քան 31.000 ուսման վարկեր: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին բանկից, այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում ուսման վարկ կարելի է ստանալ ընդամենը 15 րոպեում՝ ներկայացնելով  ուսումնական  հաստատությունից  տեղեկանք, ուսանողի և վարկառուի անձերը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները:

Ուսման վարկից օգտվող հաճախորդները  նաև հնարավորություն կունենան  օգտվելու հետևյալ առավելություններից. դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հաճախորդ և օգտվել ուսանողների համար հատուկ առաջարկներից, անվճար ստանալ VISA Student քարտ  իր և իր ընկերոջ համար, մասնակցել խաղարկության և շահել ուսման վարձ, NOTEBOOK կամ IPAD, գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ  ուսանողական քարտին:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ` 3-12 ամիս տևողությամբ: Ուսման վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով: Ուսման վարկի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել  է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր: Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 51-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]