Երկրապահական ուխտագնացությունները նպաստում են հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու. Բակո Սահակյան
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահ Սահակյանը երկրապահական ավանդական ուխտագնացությունները կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում