Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիներն աշնանը կփորձարկեն շարժիչները, որոնք նախատեսված են դեպի Մարս թռիչքի համար

Ամերիկացիներն աշնանը կփորձարկեն շարժիչները, որոնք նախատեսված են դեպի Մարս թռիչքի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետները պլանավորում են դեպի Մարս մարդ ուղարկելու համար հրթիռների եւ տիեզերանավերի համալրող մասերի առաջին փորձարկումները կատարել 2014 թվականի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործակալության կայքը:  SLS (Space Launch System – Տիեզերական արձակումների համակարգ) գերծանր տանող հրթիռի համար հիմնական բաղադրիչներն արդեն պատրաստ են, հայտարարել Է SLS ծրագրի կառավարիչներից մեկը:

Երեք տարվա ընթացքում գործակալությունը պատրաստվում Էր SLS համակարգերի փորձարկումներն սկսելուն: NASA-ի մասնագետները հայտարարել են ծրագիրն ավարտելու համար իրենց ջանքերի միավորման նպատակով ներդաշնակ աշխատանք ծավալելու կապալառուների պատրաստակամության մասին, որոնք պատասխանատու են SLS եւ Orion ծրագրերի իրենց բաժինների կատարման համար:   

Orion բազմակի օգտագործման տիեզերանավի նախատիպի փորձարկումները գործակալությունը նախատեսել Է դեկտեմբերին, իսկ SLS-ի համար հրթիռների շարժիչների թեստավորումն՝ աշնանը: NASA-ն պատրաստվում Է ստեղծել մի շարք հրթիռներ: Այս պահին գործակալությունը հայտարարել Է երկու տիպի տանող հրթիռների մասին. թեթեւ (մինչեւ 77 տոննա) եւ ծանր (մինչեւ 143 տոննա) բեռնվածքի համար: Առաջինի արժեքը կազմում Է ավելի քան յոթ միլիարդ դոլար: Պլանավորվում Է այն արձակել 2018 թվականի նոյեմբերից ոչ ուշ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]