1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

The New York Times-ի թղթակիցը Ռոբին Ուլիյամսի մասին գիրք կգրի

The New York Times-ի թղթակիցը Ռոբին Ուլիյամսի մասին գիրք կգրի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The New Yorks Times թերթի մշակութային բաժնի թղթակից Դեյվ Իցկոֆը հայտարարել է, որ պատրաստվում է  առաջիկայում հրապարակել ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուլիյամսի ինքնակենսագրականն ու ներկայացնել մանրամասներ երգչի կյանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Իցկոֆը շատ հաճախ է հոդվածներ գրել Ուիլյամսի մասին: Նա առաջին լրագրողն էր, ում Ուիլյամսը հարցազրույց է տվել 2009թ. սրտի վիրահատությունից հետո: Հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ վիրահատությունից հետո սկսել է ավելի գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Լրագրողը հայտարարել է, որ Ուիլյամսն իր մշակութային հերոսն է, ով միշտ առանձնացել է իր  մարդկային հատկանիշներով, հումորի զգացողությամբ: «Նա միշտ բարեկիրթ էր եւ բարեհամբույր»,- ասել է լրագրողը:

Գրքի անվանումը դեռեւս չի հրապարակվում, ժամկետը նույնպես; Հայտնի է, որ գրքի հրատարակիչն է լինելու Henry Holt and Co.-ն:

Վաթսուներեքամյա Ռոբին Ուիլյամսն ինքնասպանություն է գործել օգոստոսի 11-ին: Երգչի կինը հայտարարել է, որ բժիշկները Ուիլյամսի մոտ հայտնաբերել էին փարկինսոյան հիվանդություն, սակայն նա չէր ցանկանում այդ մասին բարձրաձայնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]