1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում խփված անօդաչու սարքն Ադրբեջանից է թռել. իսրայելական մամուլ

Իրանում խփված անօդաչու սարքն Ադրբեջանից է թռել.                                                            
իսրայելական մամուլ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի երկնքում խփված անօդաչու թռչող սարքն իսկապես իսրայելյան արտադրության «Hermes 450» մոդելի է եւ թռել է Ադրբեջանի` Նախիջեւանում տեղակայված ավիաբազայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իսրայելյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած Debkafile պորտալը:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն օգոստոսի 25-ի մամուլի ասուլիսում ցուցադրել էր խփված անօդաչու ինքնաթիռի մասերը եւ հայտնել, որ «Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իրանցի գեներալ Հուսեին Սալամին էլ հայտարարել է, որ «իրանական կողմը դրան կպատասխանի ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական հարվածով»:

Իսրայելյան պորտալը նշում է Նախիջեւանի ռազմավարական դիրքի մասին եւ հիշեցնում, որ այն սահմանակից է Իրանին, Թուրքիային եւ Հայաստանին: Ինչ վերաբերում է «Hermes 450» տեսակի անօդաչու սարքերին, ապա դրանք Ադրբեջանի կողմից գնվել են դեռեւս երեք տարի առաջ եւ հետախուզական նպատակներով օգտագործվել Ղարաբաղի երկնքում: 2011 թվականին այդ անօդաչու սարքերից մեկը խփել են ԼՂՀ բանակի զինծառայողները:

Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանը հայտարարել է, որ այդ անօդաչու սարքերը, խորանալով 300 կմ եւ թռչելով  Իրանի միջուկային օբյեկտների վրայով, ռադիացիայի չափումներ են կատարում` դրանով հավաքելով ճշգրիտ տեղեկություն երկրի միջուկային ծրագրի մասին: Նա ասել է, որ իր երկիրը վրեժ կլուծի դրա համար` զենք ուղարկելով պաղեստինցիներին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը շտապել են հերքել անօդաչու սարքի մասին այդ տեղեկատվությունը` նշելով, որ դա Ադրբեջանի դեմ կատարված «սադրանք» է:

Այսօր մի շարք իսրայելյան եւ ամերիկյան ԶԼՄ-ներ, մասնավորապես` ABC հեռուստաալիքը, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ մի քանի օր առաջ իրանական Նաթանզում ուրանի հարստացման կենտրոնի վրա խփված իսրայելյան անօդաչու սարքն թռել է Ադրբեջանի տարածքից, ավելի ճիշտ` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքից:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]