Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 
30-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր` օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների  ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններում երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը: Նախարարի համապատասխան հրամանն այժմ մշակվում է:

Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:

Ինչ վերաբերում  է պետպատվերով հատկացված տեղերին, նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը  այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին:

Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման և հաշվառման ընթացքին: Օգոստսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ` Վրաստանից, 71-ը` Ռուսաստանից, 67-ը` Սիրիայից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117: Նիստի ընթացքում  սփյուքահայ ուսանողների ընդունող  հանձնաժողովը որոշել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական և կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:

Որոշվել է սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել 2014թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում և արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]