1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինսկի բանակցություններն ազդանշանում են Դոնբասում հնարավոր խաղաղ կարգավորման մասին. Պորոշենկո

Մինսկի բանակցություններն ազդանշանում են Դոնբասում հնարավոր խաղաղ կարգավորման մասին. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել Է, որ Մինսկի հանդիպումների արդյունքներն Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման հնարավորության հույս են տալիս: Այս մասին հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Պորոշենկոն Մինսկում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքները բնորոշել Է որպես դրական ազանշաններ, որոնք կարող են դնել Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորան սկիզբը: Դրանց թվում են. ընդհանուր մոտեցումները սահմանի վերահսկողության հիմնախնդրի նկատմամբ, կոնկրետ քայլերը պատանդների ազատման հարցում, երկխոսության կառուցումն առեւտրի հարցերի շուրջը»,- ասված Է հաղորդագրության մեջ:    

«Զրուցակիցները համաձայնվել են, որ նախագահ Պորոշենկոյի հաշտության պլանի տրամաբանությունը պաշտպանություն Է գտել Մինսկի հանդիպման մասնակիցների շրջանում,- նշել են մամուլի ծառայությունում:- Հաշտության պլանում շարադրված բուն տեսակերպը կարող Է հիմք դառնալ ապաԷսկալացման ուղղությամբ գործնական քայլերի համար, որոնք կառաջարկվեն մոտ ժամանակներս, մասնավորապես, Դոնբասի ներկայացուցիչների հետ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի համար»:  

Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են հետագա միջազգային բանակցությունների ձեւաչափը, «մասնավորապես նորմանդական կամ ժնեւյան ձեւաչափով դրանց երկարաձգման հնարավորությունը՝ Մինսկի հանդիպման արդյունքներով խաղաղ կարգավորման աշխատանքի համար», ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]