Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարությունը «Ռուսական աշխարհ»-ին առաջարկում է իրականացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախագծեր

Մշակույթի նախարարությունը «Ռուսական աշխարհ»-ին առաջարկում է իրականացնել 
Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ընդունել է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Կոչինին, խորհրդական Սերգեյ Սկրյաբինին, տեղեկատվական վարչության ավագ խմբագիր Վլադիմիր Եմելյանենկոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վլադիմիր Կոչինի Հայաստան այցի նպատակը մեր երկրում իրականացվելիք կրթական և մշակութային համատեղ ծրագրերի քննարկումն է:

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են «Ռուսական աշխարհ» հիմնադրամի և մշակույթի նախարարության հնարավոր համագործակցության ուղղությունները: Վլադիմիր Կոչինը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է այդ համագործակցությամբ և ունի մի շարք առաջարկներ:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է հիմնադրամի գործունեության կարևորությունը` այդ թվում հայ-ռուսական մշակութային համագործակցության ուղղությամբ: Ներկայացնելով Ռուսաստանի հետ մշակույթի ոլորտում առկա համագործակցությունը, նա խոսել է 2014 թվականի ընթացքում Հայաստանում անցկացվող Ռուսական մշակույթի օրերի մասին. առաջին միջոցառումն արդեն մեկնարկել է հունիսի 14-ին: Հայտնելով հիմնադրամի հետ համագործակցելու հայկական կողմի պատրաստակամությունը, Ա. Պողոսյանն առաջարկել է համատեղ իրականացնել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-թարգմանական նախագծեր, տարբեր թեմաներով կինոծրագրեր, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ցուցադրության նորացումն ու փոխանակումը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Կոչինն Արթուր Պողոսյանին հրավիրել է Սոչի, որտեղ նոյեմբերի 2-5-ը կայանալու է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ասամբլեայի նիստը, որի ընթացքում հնարավորություն կընձեռնվի առավել մանրամասն խոսել համատեղ ծրագրերի մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]