Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը հրաժարական է տվել

Էրդողանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ նիստի ժամանակ հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար է ընտրվել դեռ գործող արտաքին գործերի նախարար և ապագա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի իշխող կուսակցության` դեռևս շարունակվող արտահերթ նիստի ժամանակ Դավութօղլուն, որպես առաջադրված միակ թեկնածու, կուսակցության կողմից ընտրվելու է նաև որպես երկրի վարչապետ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա օգոստոսի 10-ին կայացած ընտրություններում ընտրվել է երկրի նախագահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]