Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում ընթացիկ տարում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 714 միավոր հրազեն

ՀՀ տարածքում  ընթացիկ տարում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր 
հանձնվել է 714 միավոր հրազեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ստորաբաժանումների կողմից 2014թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 714 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ (2013թ. 7 ամիսների ընթացքում` 557 եւ 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 157 միավորով կամ 28.2 %-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, արձանագրված 714 միավոր հրազենից 53-ը առգրավվել է, 81-ը՝ հայտնաբերվել, իսկ 580-ը` հանձնվել կամավոր:

Նշված 714 միավոր հրազենից 53-ը եղել է ատրճանակ, 84-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 488-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացաններ, որից 400-ը` որսորդական, 17-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետեր, 2-ը` գնդացիր եւ 1-ը` այլ զենք:

Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի 64377 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 216 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 345 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 385 պայթուցիչ, 84 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 58 ական եւ արկ, 83 ճայթիչ եւ այլն:

Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 85 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]