Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կանեփ-կակաչ-2014»-ի շրջանակում ոչնչացվել է 68 տ 907 կգ կանեփի զանգված

«Կանեփ-կակաչ-2014»-ի շրջանակում ոչնչացվել է 68 տ 907 կգ կանեփի զանգված

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 68 տոննա 907 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 81 դեպք, որից 61-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս, 101 հոգեմետ դեղահաբ, 4 մորֆին թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 30 քրեական գործ` 39 դրվագով:

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 7 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3) դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք (2 ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):  Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ հակատանկային նռնակ (Գորիսի ՈԲ), 1 հատ կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /(Տարոնի ՈԲ):

Տնամերձ 246 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 542.5 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 119 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: ՎԻՎ ՀՀ օր.-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 3 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 18 հետախուզվող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]