Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ագրոմշակույթ» պարբերականը եռամսյակը մեկ կպատմի Հայաստանի գյուղատնտեսական կյանքի մասին

«Ագրոմշակույթ» պարբերականը եռամսյակը մեկ կպատմի Հայաստանի 
գյուղատնտեսական կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետև հայ ընթերցողի սեղանին կդրվի գյուղատնտեսության ոլորտի նորություններն ու հետաքրքրիր փաստեր պարունակող «Ագրոմշակույթ» պարբերականը: Օգոստոսի 27-ին կայացավ պարբերականի առաջին համարի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ կառարավության անդամներ:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով` բոլոր երկրների կառավարությունները գյուղատնտեսությանը շատ մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ պարենային անվտանգության, պարենով ապահովվածության խնդիրները շատ լուրջ են դրված ներկայիս հասարակություններում: «Այս առումով գյուղատնտեսությունը շատ կարևոր դեր է կատարում: Այս նախաձեռնությունը ողջունել ենք ու համոզված եմ, որ մեր ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսությամբ հետաքրքրվողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն այս ամսագրի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Նրա համոզմամբ` հանդեսը կծառայի իր նպատակին` վեր հանելով և տարածելով ինչպես Հայաստանում ձևավորված կոպերատիվների, ֆերմերային տնտեսությունների փորձը, այնպես էլ արտերկրի գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումները մեր երկրում տեղայնացնելու, նոր տեխնոլոգիաների ներդրման և վերամշակող ճյուղի զարգացման առումով:

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն իր հերթին կարևորեց պարբերականի լույս ընծայումը` այն համարելով ինչպես ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության, ԱՄՆ գուղատնտեսության դեպարտամենտի և CARD-ի (Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն) ավելի քան 20 տարվա գործընկեության արդյունք: «Հայաստանի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է գյուղատնտեության զարգացումը: Աշխատելով այնպիսի կառուցների հետ, ինչպիսին է CARD-ը, գյուղնախարարությունը, ԱՄՆ կառավարությունը ձգտել են, որ Հայաստանում ձևավորվեն տնտեսական հնարավորություններ: Մեր ուշադրության կենտրոնում ևս գտնվում են Հայաստանի տնտեսության հենց այն ուղղությունները, որոնց մասին խոսեց նախարարը»,-հայտնեց ԱՄՆ դեսպանը:

Նա նաև հավելեց, որ շարունակելու են ֆերմերային սպասարկման կենտրոնների ձևավորման գործընթացը: «Մենք շարունակելու ենք աշխատել ու ևս վեց այդպիսի կենտրոն ձևավորել»,-ասաց Հեֆֆերնը:

CARD հիմնադրամը, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ, նախաձեռնել է «Ագրոմշակույթ» գյուղատնտեսական պարբերականի հրատարակությունը, որն առաջինն է Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո:

«Ագրոմշակույթ» պարբերականը նախատեսված է ֆերմերների, գյուղատնտեսների, վերամշակողների և ոլորտի քաղաքականությունը մշակողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսությամբ:

Հանդեսը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի և արտերկրյա առաջադեմ ֆերմերների մասին, ովքեր նոր տեսլական են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում և կարող են օրինակելի մոդել ծառայել այլ ֆերմերների, ագրոտնտեսների համար:

Պարբերականի հոդվածները վերաբերում են գիտությանը, նոր տեխնոլոգիաներին, գյուղատնտեսության բնագավառի նորություններին և նոր գաղափարներին:

Հանդեսը լույս է տեսնելու եռամսյակը մեկ և ունենալու է էլկտրոնային տարբերակ: Այն տարածվելու է անվճար:

«Ագրոմշակույթ»-ի գլխավոր խմբագիրն է Եվա Շահվերդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]