Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում քննարկվեցին միջուկային զինաթափման ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը

Երևանում քննարկվեցին միջուկային զինաթափման ոլորտում Հայաստանի և 
Ղազախստանի համատեղ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Եվրոպական ինտեգրման կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Միջուկային զինաթափում։ Միջազգային հարթակում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկմանը ներկա էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, ում խոսքով` միջուկային զենքից հրաժարվելու շնորհիվ իր երկիրը պատասխանատու և հուսալի գործընկեր է դարձել միջազգային հարթակում:

«Ղազախստանի Հանրապետության կառավարության կշռադատված և հեռատես քաղաքականության շնորհիվ այսօր Ղազախստանը միջազգային հարթակում իր դիրքն է ամրապնդել որպես պատասխանատու և հուսալի գործընկեր: Այսօր մենք մասնակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային շատ հարցերի կարգավորման գործընթացում: Առաջին քայլերից մեկը, որը գնահատվեց միջազգային հանրության կողմից, աշխարհում իր չափերով չորրորդ միջուկային զենքից հրաժարումն էր»,- ասաց դեսպանը` բարձր գնահատելով նաև Հայաստանի աջակցությունը միջուկային զենքի տարածման դեմ պայքարում:

Նրա խոսքով` 2009 թվականին Գլխավոր վեհաժողովի կողմից բանաձև է ընդունվել օգոստոսի 29-ը միջուկային զենքի հակազդեցության օր հռչակելու մասին, բանաձև, որի համահեղինակն է եղել Հայաստանը: Ուստի Ղազախստանը շատ բարձր է գնահատումն նման աջակցությունը:

Մինչ օրս միայն երկու միջուկային զենք է օգտագործվել պատերազմի ընթացքում, երկուսն էլ Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ: Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։ Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։ Բացի այդ, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում դա։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միջուկային զենքից հրաժարված երկրներ 

1989թ. ՀԱՀ նորընտիր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կոչով այդ երկիրը հրաժարվեց միջուկային զենքից` խուսափելու համար միջազգային հանրության կողմից սպառնացող մեկուսացումից և պատժամիջոցներից: 1992թ. երեք երկրներ` Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, որոնք իրենց տարածքում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զենք ունեին, միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Պայմանագրի ստորագրումից հետո նրանց տարածքում տեղակայված միջուկային զենքը փոխանցվեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին։

Վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ բանակցություններ են վարվում նաև Հյուսիսային Կորեայի հետ` փորձելով համոզել հրաժարվել միջուկային զենքից։

Միջուկային անվտանգությամբ զբաղվող միջազգային կազմակերպություները

Դրանցից ամենահայտնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է (ԱԷՄԳ), որը հիմնադրվել է 1957 թվականին` ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման համար, որպես ՄԱԿ-ի համակարգում գործող միջկառավարական կազմակերպություն և այսօր միավորում է ավելի քան 100 երկիր։ Կազմակերպության հիմնական գործառույթներից է անդամ երկրներում միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը` դրանց խաղաղ ուղղվածության մեջ համոզվելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]