Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են մարտական ակրոբատիկայի հնարքներ

Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են մարտական 
ակրոբատիկայի հնարքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմակայանում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում անցկացվում Է զինվորական մենամարտության հատուկ դասընթաց, որտեղ նրանք սովորում են մարտական ակրոբատիկայի հնարքներ, բռնցքամարտի տեխնիկա եւ դանակամարտ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ֆիզիկական պատրաստության եւ սպորտի գծով միավորման հրամանատարի օգնական կապիտան Աեքսանդր Վոլնիխի եւ ձեռնամարտի հրահանգիչների ղեկավարությամբ ավելի քան 300 հետախույզներ սովորում են ձեռնամարտի եւ դանակամարտի ժամանակ դիմագրավել պայմանական հակառակորդի գրոհը:

Բոլոր վարժությունները ոչ թե պարզապես ռազմական դիսցիպլին են, այլ առանձին մարզական բաժին, որտեղ զինծառայողները սովորում են ինքնապաշտպանություն եւ կատարում են մարզական նորմատիվները:      

Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ նախապատրաստական հատուկ դասընթացի ավարտին կանցկացվի մարտի վարման վարպետության դաս բանակային ձեռնմարտի եւ խառը ռազմակիրառական մենամարտերի մասնագետների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]