1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհի չեմպիոնուհին ուզում է մենամարտ անցկացնել Հայաստանում

Աշխարհի չեմպիոնուհին ուզում է մենամարտ անցկացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի գերթեթև քաշային կարգում WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը Հայաստանում լինելու ընթացքում արդեն հասցրել է հանդիպել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Սփյուռքի նախարարների, ինպես նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:

«Այս մի քանի օրերը լեցուն են: Ես իսկապես կարոտել էի հայրենիքս: Պետք է կարոտս առնեմ հարազատներիցս: Այս երեք օրում միայն վազքի մեջ եմ»,-ասաց Կենտիկյանը:  

Վերջինս փաստեց, որ այժմ գերմանական հեռուստաընկերությունը ֆիլմ է պատրաստում իր մասին: «Ես կցանկանայի մենամարտել Հայաստանում: Եթե համաձայնություն ստանանք, ապա մեծ սիրով կմենամարտեմ:  Իսկ ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա ինձ չի թվում, որ կկարողանամ վերառանալ Հայաստան»,-փաստեց հայ բռնցքամարտուհին: 

«Ես դեռ երկու տարի էլ կզբաղվեմ բռնցքամարտով: Միայն երկու տարի հետո կմտածեմ ռինգից հեռանալու մասին: Հետագայում ցանկություն ունեմ  զբաղվել հեռուստալրագրությամբ, որպես մեկնաբան»:

 Իսկ ինչ վերաբերում է բռնցքամարտով զբաղվող հայ աղջիկներին` բռնցքամարտուհին շեշտեց. «Խփել կարող են բոլորը, ես էլ սկզբում գժվածի պես էի: Ժամանակի ընթացքում մեծանում ես:  Պետք է փորձեն, եթե ցանկություն ունեն, թող անպայման փորձեն: Ես զբաղվել եմ այլ մարզաձևերով, սակայն հենց բռնցքամարտն էր, որ պետք էր ինձ:  Ես սիրում եմ բռնցքամարտը: Ես ուզում եմ ցույց տալ, որ կանացի լինելով` աղջիկը կարող է նաև բռնցքամարտել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]