Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նկարիչների միությունում կբացվի Նիկոլ Աղաբաբյանի հոբելյանական ցուցահանդեսը

Նկարիչների միությունում կբացվի Նիկոլ Աղաբաբյանի հոբելյանական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունն իր հարկի ներքո կհյուրընկալի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

Ն. Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում:

Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]