Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին

Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հաղորդել է France-Presse գործակալությանը:

Վերջինիս տվյալներով՝ ԱՄՀ-ի ղեկավարը մտադիր չէ պաշտոնաթող լինել: 

«Ես Վաշինգտոն եմ վերադառնում այսօր օրվա երկրորդ կեսին»,- մեջբերում Է AFP-ն Լագարդին:

Խոսքը վերաբերում Է այսպես կոչված «Տապիի գործին»՝ վաղեմի դատավեճին ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի եւ «Լիոնյան վարկ» բանկի միջեւ: Քրիստին Լագարդը դարձել Է այս գործի հանգուցային ֆիգուրանտներից մեկը եւ արդեն բազմիցս ցուցմունքներ է տվել Ֆրանսիայի Հանրապետական դատարանում: Ըստ առկա տեղեկատվության՝ ԱՄՀ-ի՝ հետաքննության ենթակա ղեկավարին այժմ առաջադրվում Է «հանցավոր անփութության» մեղադրանք, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]