Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը հարաբերությունների կարգավորման հիմք չէ. քաղաքագետ

Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը հարաբերությունների 
կարգավորման հիմք չէ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը խիստ կարեւոր է եւ ներկայացուցչական, սակայն այդ այցելությունն ու մասնակցությունը չի կարող հիմք հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մեկնարկի համար: Տեսակետը ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովինն է:

«ԱԳ նախարարի մասնակցությունը ներկայացուցչական մակարդակի մասին է խոսում եւ միայն էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը բավարար է` հաշվի առնելով երկու երկրների միջեւ հարաբերությունների բացակայությունը: Սակայն այդ այցելությունից չի կարելի ակնկալել փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ փոփոխություններ ակնկալելու համար պետք է լինեն համապատասխան քաղաքական ազդանշաներ, որոնք թուրքական կողմը չի ներկայացնում եւ հաշվի առնելով ձեւավորված տանդեմը` Էրդողան-Դավութօղու եւ չունենալով օբյեկտիվ հիմքեր, չպետք է ակնկալել, որ կլինեն լուրջ փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը` հավելելով, որ Նալբանդյանի մասնակցությունը երդմնակալությանը եւս մեկ հնարավորություն է` տեսնելու, թե ինչպիսին կլինի թուրքական պատվիրակության մակարդակը Հայաստանում 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]