Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում

Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել բավարարել Արթուր Միրանյանի հայտը` թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է ՆՀՀ Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]