Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենիսում 40-ամյա տղամարդուն դանակահարած անձը ներկայացել է ոստիկանություն

Վարդենիսում 40-ամյա տղամարդուն դանակահարած անձը ներկայացել է 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վարդենիսի բաժնում օգոստոսի 24-ին հաղորդում էր ստացվել 1988թ. ծնված Ռուբեն Ա.-ի կողմից 1974թ. ծնված Ավետիք Մ.-ին դանակահարելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռուբեն Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ օգոստոսի 24-ին` ժամը 04.00-ի սահմաններում, Վարդենիս-Շատվան ճանապարհին վիճաբանել է Ավետիք Մ.-ի հետ և ծալովի դանակով հարվածել նրա կրծքավանդակին և աջ նախաբազկին:  Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]