1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վանում Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կիսավեր վիճակում է

Վանում Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կիսավեր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Բաշկալե գավառում գտնվող պատմական Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին շարունակում է մնալ կիսավեր վիճակում: Ալբայրաք գյուղում գտնվող հայկական եկեղեցու տարածքից 2013 թվականին զինվորական զորամասերի դուրս բերումից հետո Սուրբ Բարդուղիմեոսը սպասում է վերականգնման աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

1990-ական թվականներին եկեղեցու տարածքը հատուկ ծառայության ջոկատների կողմից օգտագործվում էր որպես ռազմաբազա և փակ էր այցելուների համար: Թեպետ 2011 թվականից թուրքական Մեջլիսի զբոսաշրջային հարցերով զբաղվող հանձնաժողովը հավանություն էր տվել 13-14-րդ դարերին թվագրվող եկեղեցին վերականգնելու նախագծին, այդուհանդերձ այդ որոշումը մինչև օրս կյանքի չի կոչվում:

Վանի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ընկերության նախագահ Ալի Քալչաքը քննադատել է եկեղեցին ինքնահոսի մատնելու թուրքական իշխանությունների ամենաթողությունը: «Փոքրամասնությունների սեփականության պահպանման օրենքի անվան տակ պատմությունը ոչնչացվում է: Սա «նախկինում հայերին ոչնչացրեցինք, այժմ էլ պատմությունը կոչնչացնենք, նրանց հետքերը կվերացնենք» տրամաբանությունն է»,- նշել է Քալչաքը` ցավով արձանագրելով, որ թեպետ բազմիցս դիմել են իշխանություններին, այդուհանդերձ ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չի եղել: «Վանում ամբողջ պատմությունն այսպես ոչնչացվում է»,- ասել է նա:

Նշվում է, որ Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում մահացած Սուրբ Բարդուղիմեոսի գերեզմանի վրա: Այն մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունն օգտագործվել է հայերի կողմից: Եկեղեցուն կից եղել է ժամատուն, քահանաների տներ և այլ կառույցներ: Եկեղեցու մասին առաջին հիշատակումն արվել է 1338 թվականին գրված մի փաստաթղթում: 1966 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցին զգալի վնաս է կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]