Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը պետք է աջակցի Հայաստանի ֆուտբոլին. Վլադ Առաքելյան

Պետությունը պետք է աջակցի Հայաստանի ֆուտբոլին. Վլադ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի «Գանձասար» ֆուտբոլի ակումբը այն թիմերից Է, որոնք միշտ հետաքրքրություն են հաղորդում Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը: 2014 թվականի ՀՀ ֆուտբոլի առաջնությունը բացառություն չի կազմում:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց «Գանձասար» ֆուտբոլի ակումբի նախագահ Վլադ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, ինչպե՞ս Է»Գանձասար»-ը  նախապատրաստվել ներկայիս առաջնությանը:

-«Գանձասար»-ը, ինչպես եւ նախորդ մրցաշրջաններում, ՀՀ ֆուտբոլի առաջնությանը նախապատրաստվել Է ըստ իր պլանների, կանոնավոր ձեւով եւ մրցաշարի ընթացքում կփորձի իրեն հնարավորինս լավագույնը դրսեւորել:

Բնական Է, որ մրցաշարի ցանկացած մասնակից խաղադաշտ Է մտնում հենց այսպիսի նպատակով:

-Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 8 թիմեր: Ինչպե՞ս Է քանակը ազդում որակի վրա:

-Նախ եւ առաջ ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը հեշտ մրցաշար չԷ: Նույնիսկ Երեւանի «Արարատ»-ը,որը մի շարք պարտություններ Է կրել, ամենեւին Էլ ետնապահ չԷ: Արարատցիները զիջել են այնպիսի մրցամարտերում, որտեղ խաղերը կարող Էին եւ այլ վերջաբան ունենալ, եւ եթե այսօր այս թիմը անհաջողությունների Է մատնվել, ապա վաղը կարող Է լրիվ այլ արդյունքներ ցույց տալ:

Այնպես որ, ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնությունը լուրջ մրցաշար Է, այն թերագնահատելու կարիք չկա:

-Այնուամենայնիվ, առաջնության ընդհանուր մակարդակը շարունակում Է մնալ ոչ այնքան բարձր:

- Այս խնդիրը շատ ավելի բարդ Է, քան կարող Է թվալ: Ֆուտբոլը շատ լուրջ եւ դժվար բիզնես Է եւ շատ լուրջ ֆինանսական ներդրումներ Է պահանջում, իսկ հայկական ակումբների ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Եթե մենք լավագույն դեպքում կարող ենք խաղացողին վճարել մի քանի հազար  դոլարի համարժեք աշխատավարձ, ապա դրսից լավ ֆուտբոլիստներ Հայաստան խաղալու չեն գա:

Եթե հիշում եք, ժամանակին Հայաստանում խաղում Էին բազմաթիվ վրացի ֆուտբոլիստներ: Այսօր պատկերը փոխվել Է: Նրանք  նախընտրում են խաղալ Վրաստանի նույնիսկ առաջին լիգայում, որտեղ կարող են նույն, ասենք, 2000 դոլար աշխատավարձ ստանալ:

Ֆուտբոլը շատ կարեւոր նշանակություն ունի  երկրի կյանքում, եւ, ըստ իս, պետությունը պետք Է աջակցի ֆուտբոլի ակումբներին, նրանց որոշ դոտացիա հատկացնի, գոնե երաշխավորելով, որ ակումբները չփակվեն: Խոսքը 250-300 000 դոլար գումարի մասին է, սա այդքան մեծ գումար չԷ եւ 2 կամ մի քիչ ավելի միլիոն դոլար  գումարը կարող Է շատ նպաստել ազգային ֆուտբոլի զարգացմանը: Եթե մենք ստանանք նման դոտացիա, իսկ նման պրակտիկան տարածված Է ամբողջ աշխարհում, մեր հնարավորությունները կտրուկ կընդլայնվեն, եւ հայկական ֆուտբոլի պատկերը, ոչ միայն ակումբների մակարդակով, կտրուկ կբարելավվի:

-Այսինքն` մենք պետք Է ելնենք ռեալ իրավիճակից:

-Այո, թեեւ,ինչպես արդեն ասացի, այս իրավիճակը բարելավելու ուղիներ կան: Մենք մեր կողմից ամեն հնարավորն անում ենք: Օրինակ` Երեւանի «Փյունիկ» ակումբը աշխատանքի շատ գրագետ պլան Է մշակել, եւ ոչ միան «Փյունիկ»-ը: Ուղղակի ազգային ֆուտբոլը նաեւ պետական աջակցության կարիքն ունի, սա շատ յուրահատուկ ոլորտ Է:

Զրուցեց Զավեն Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]