Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսլանդիայում

5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի հարավ - արեւելքում օգոստոսի 27-ին տեղի Է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, որտեղ ավելի վաղ հայտարարվել Էր Բարդարբունգա հրաբխի ժայթման սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում է «Ամենպրես»-ը: 

Սեյսմոլոգների տվյալներով՝ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02.50-ին (Երեւանի ժամանակով 06.50-ին): Օջախն ընկած Է եղել հինգ կիլոմետր խորությունում, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Հյոբն քաղաքից 100 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել:

Այս երկրաշարժը մեկ օրվա ընթացքում երրորդն Է Իսլանդիայում: Օգոստոսի 27-ին ավելի վաղ տեղական ժամանակով 00.16-ին (Երեւանի ժամանկով 04.16-ին) հենց նույն շրջանում գանցվել Է 5,2 մագնիտուդով եւս մեկ եկրաշարժ: Օջախն ընկած Է եղել ութ կիլոմետր խորությունում: Օգոստոսի 26-ի առավոտյան կղզի պետության հյուսիսում տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]