Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ես ապրում եմ եւ Բուլղարիայում, եւ Հայաստանում. Արմեն Նազարյան

Ես ապրում եմ եւ Բուլղարիայում, եւ Հայաստանում. Արմեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Արմեն Նազարյանը նորից այցելեց Հայաստան:    

«Արմենպրես»-ի թղթակիցը  զրուցեց նշանավոր մարզիկի և մարզչի հետ:

-Պարոն Նազարյան, Դուք փաստացի  երկու երկրում եք ապրում՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Բուլղարիայում:

-Հանգամանքների բերումով, այո,  այդպես Է ստացվել:1996 թվականին Ատլանտայում ես օլիմպիական ոսկե մեդալ եմ նվաճել Հայաստանի, իսկ 4 տարի անց Սիդնեյում` Բուլղարիայի թիմի կազմում:

Ես չԷի ցանկանա անդրադառնալ Բուլղարիա իմ տեղափոխվելու պատճառներին, քանի որ  միայն ես չԷի, որ Հայաստանից այլ երկիր մեկնեցի, ամեն դեպքում ես միշտ սերտ կապեր եմ պահպանում հայրենիքիս հետ, եւ իմ ներկայիս 3-օրյա այցը նույնպես դրա վկայությունն Է:

-Ձեր կարծիքով, կա՞ մի բան, որին Դուք  չեք հասել, բայց կցանկանայիք անել:

-Ճիշտն ասած, ես գոհ եմ իմ մարզական կարիերայից, Բուլղարիայում իմ վաստակը շատ բարձր Է գնահատվել, իսկ այս անգամ ես արժանացա նաեւ Հայաստանի սպորտի նախարարության ոսկե մեդալին, այսինքն՝ պետական ճանաչման:

Հետեւաբար, համարում եմ, որ հասել եմ իմ նպատակներին: Ես նույնպես, ինչպես ցանկացած մարդ, իմ խնդիրներն եմ ունեցել, ամեն ինչ չԷ, որ հեշտ Է լինում, բայց  հաղթահարել եմ դրանք:

- Մարզական կարիերաասելով `Դուք ի նկատի ունեք նաեւ Ձեր մարզչակա՞ն ուղին:

-Իհարկե: Ես արդեն երկու տարի Է, ինչ գլխավորում եմ Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը, եւ իմ սաները միշտ նվաճել են  աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները: Հույսով եմ, այդպես Էլ կշարունակվի օզիմպիական խաղերում: Նույնը ցանկանում եմ նաեւ Հայաստանի ըմբիշներին:

- Դուք հաճախ եք այցելում Հայաստան եւ երեւի թե միշտ չԷ, որ մարզական նպատակներով:

 -Հայրենիքս ինձ միշտ ձգում Է, Բուլղարիայի հայկական համայնքը հպարտ Է իմ հաջողություններով: Իհարկե, ես Հայաստանում լինում են ինչպես մարզական, այնպես Էլ անձնական նպատակներով: Ես շատ եմ ուրախանում  հայ ըմբիշների հաջողություններով, սերտորեն համագործակցում  եմ նրանց եւ մարզիչների հետ, ուրախանում եմ, երբ ի վիճակի եմ լինում օգնել նրանց:

Վստահ եմ, որ Հայաստանի ըմբշամարտին դեռ լավ ժամանակներ են սպասում, առավել եւս ներկայումս, երբ Հայաստանում լրիվ այլ կերպ են նայում սպորտին, իմ ժամանակ այլ վերաբերմունք Էր:

Այնպես որ, բնակվելով եւ աշխատելով Բուլղարիայում` ես երբեք չեմ մոռանում Հայաստանի եւ հայկական սպորտի մասին:

Զրուցեց Զավեն Վարդանյանը   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]