Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի Քեսաբի ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը

Բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի Քեսաբի ուսումնասիրաց 
վարժարանի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթն ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց  վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնությանը մասնակցած արվեստագետներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը նոր տարհանման, աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու, ազգային միասնականությունը կերտելու գործում: Նա, մասնավորապես, ասել է. «Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակույթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը: Մենք պետք է պահպանենք Քեսաբի բարձր մշակույթն ու մեծ ավանդույթներ ունեցող համայնքը, աջակցենք ավերված համայնքային կառույցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապես սատարենք մեծ փորձությունների բովով անցած մեր հայրենակիցներին»:

Համերգը վարել են ճանաչված հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը: «Սասնա ծռեր» երգի-պարի համույթի հետ հանդես է եկել Մրոն՝ Արսեն Գրիգորյանը: Իրենց կատարումներով հանդես են եկել նաև հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ Անդրեն, Արմինկան, Էմմին, Սոֆի Մխեյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արամոն, Էրիկը, Մարտին Ահարոնյանը, Աղասի Իսպիրյանը:

Համերգն ավարտվել է «Ինտեր դանս» պարային համույթի «Բերդ» պարով: Համերգի կազմակերպմանն աջակցել են Արամ Խաչատրյան համերգասրահը, «ATD» և «3points» ընկերությունները:

«Քեսաբ» հայրենակցական միավորումը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947թթ.-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգների կողմից: Կառույցն իր առջև խնդիր է դրել համախմբել Հայաստանում և Սփյուռքում ապրող քեսաբահայերին, աջակցել Քեսաբում ապրող և վերջին զարգացումների հետևանքով Հայաստանում գտնվող քեսաբցիների նյութական և ֆինանսական վիճակի բարելավմանը, բարոյահոգեբանական և իրավական աջակցություն ցուցաբերել նրանց, պահպանել Քեսաբի մշակութային ժառանգությունը, իրականացնել տարաբնույթ սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական, բարեգործական ծրագրեր` թեթևացնելու կարիքավոր հայրենակիցների հոգսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]