Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի մարզում շարունակվում է բերքահավաքը

Շիրակի մարզում շարունակվում է բերքահավաքը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում շարունակվում է բերքահավաքը: Եթե որոշ ցածրադիր գոտիներում այն արդեն ավարտված է, ապա լեռնային հատվածներում՝ Աշոցքի և Ամասիաի տարածաշրջաններում, դեռ շարունակվում է:

Մարզում անցած տարվա աշնանը ցանվել էր 24 հազար հեկտար  աշնանացան, իսկ 2014 թվականին իրականացվեց   եւս շուրջ 20 հազար հեկտար  գարնանացան՝ ըստ այդմ  մարզում ցանքատարածությունների ընդհանուր ծավալը կազմեց 44 հազար հեկտար: Մի ցուցանիշ, որը կարելի է լավագույններից մեկը համարել: Գարնանանային բարենպաստ եղանակի և աշնանացան ցորենի հաջող ձմեռացման շնորհիվ գյուղատնտեսները բավական լավ բերք էին սպասում, սակայն,   մարզի գյուղատնտեսությունը՝ հիմնականում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները,  բավական լուրջ վնասներ կրեցին կարկտահարությունից: Եղան համայնքներ, որոնք եռակի կամ կրկնակի անգամ կարկտահարվեցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, կարկտարահության հետևանքով մարզում վնասվեց շուրջ 12 հազար հեկտար ցանքատարածություն, որից 11 հազար 500 հեկտարը հացահատիկային մշակաբույսեր են: Մարզի շուրջ 5 հազար հեկտար ցանքատարածություններ վնասվեց 100 տոկոսով: «Եթե դա հաշվի առնելով` հաշվարկենք նախորդ տարվա միջին բերքատվության ցուցանիշով, ապա այդ կորուստը կկազմի շուրջ 15 հազար տոննա: Բացի դրանից, շուրջ 6 հազար հեկտար ցանքատարածություն կարկտահարվել էր մինչև 50 տոկոս, այդտեղ էլ բերքը նվազել է կրկնակի: Այսպիսով, հաշվի առնելով այդ ցուցանիշները, կարող ենք ասել, որ մարզում նախորդ տարվա համեմատ կարկտահարության ընդհանուր համախառն վնասը կազմում է մոտ 25 հազար տոննա: Եղան համայնքներ՝ Տուֆաշեն, Հայկասար, Հայրենյաց, որտեղ բերքն ամբողջովին վնասվել է: Հայկասարի տարածքը կարկտահարությունից տուժել է երկրորդ և երրորդ անգամ:  Սա` միայն հացահատիկի մասով, որոշակի վնասներ կրել են նաև կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները` չնայած այս ցանքատարածություններում իրականացվեց լրացուցիչ սնուցում, ինչի արդյունքում, դրանք գրեթե վերականգնվեցին»,-նշեց պատասխանատուն:

Ի դեպ, նախորդ տարի մարզն ունեցել է 130 հազար տոննա համախառն բերք, իսկ այս տարի բերքի միջին ծավալը տատանվելու է 100-105 հազար տոննայի սահմաններում: Խնդիր է ծագել նաև սերմացուի մասով՝ վնասներ կրեցին նաև այն դաշտերը, որոնք ծառայելու էին սերմացուի արտադրությանը: «Այս մասով ՀՀ կառավարությունն ընդառաջ գնաց մեր մարզին՝ տրամադրելով այնքան սերմացու, որքան ներկայացվեց մարզի կողմից՝ ոչ միայն նախապես ներկայացված չափով, այլ նաև կարկտահարված համայնքների կողմից լրացուցիչ ներկայացված ծավալով»,- տեղեկացրեց Մովսես Մանուկյանը:

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես օգնություն աղետից տուժած համայքներին՝  2013 թվականի սերմացուի հետվերադարձն իրականացվելու է 2015 թվականի օգոստոսին, տվյալ ամսին  էլ այդ հարցը վերանայվելու է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]