Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցման բանաձևը

Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցման 
բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատը օգոստոսի 26-ի երեկոյան 36 կողմ, առանց դեմ ձայների ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի հեղինակած բանաձևը հիմնված է 1985 թվականին ընդունված AB 1273 օրինագծի վրա, որը Հայոց ցեղասպանության ուսուցումը ներառել է սոցիալական գիտությունների ուսումնական ծրագրում:

Ապրիլին AB-659 բանաձևը միաձայն ընդունվել էր Կալիֆորնիայի Նահանգային վեհաժողովի կողմից և փոխանցվել Սենատ: Այժմ այն կներկայացվի նահանգապետի ստորագրմանը, որով էլ օրենքի ուժ կստանա:

«Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի արևելյան ափի գրասենյակը ողջունում է Կալիֆորնիայի նահանգային սենատին` այս վճռորոշ ուսումնական բանաձի ընդունմանն ուղղված իրենց պատրաստակամության և աջակցության համար, ինչպես նաև` սենատորներ Դե Լեոնին և Մարկ Ուիլանդին, բանաձևի համահեղինակներ Ադրի Նազարյանին և Խաչո Աչաջյանին իրենց անսասան նվիրվածության և առաջնորդության համար»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի նախագահ Նորա Հովսեփյանը:

AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմություն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]