Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակի մարզում սեպտեմբերի 5-ին կկայանա թափուր երթուղիների մրցույթ

Շիրակի մարզում սեպտեմբերի 5-ին  կկայանա թափուր երթուղիների մրցույթ

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում սեպտեմբերի 5-ին  կկայանա 16 երթուղիներ սպասարկող տրանսպորտային  միջոցների մրցույթ: Ներկայացված 16 երթուղիները՝ միկրոավտոբուսային և ավտոբուսային, մարզի տարբեր տարածաշրջանների ներհամայնքային և միջմարզային երթուղիներ են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, այս պահին դեռ բաժինը մրցութային որևէ հայտ չի ստացել: «Մարզի բոլոր տարածաշրջաններում էլ այս պահին կան երթուղիներ, որոնք թափուր են: Սրանք հիմնականում «ոչ շահութաբեր» համարվող երթուղիներն են: Նույնիսկ կան երթուղիներ, որոնք մեկ տարի շարունակ հայտարարված մրցույթին որևէ մասնակից չեն ունեցել: Մրցույթներ շատ են հայտարարվել, բայց մասնակցության  հայտեր դեռ չկան: Դրանք ինչպես Ամասիայի, այնպես էլ Աշոցքի և Ախուրյանի որոշ համայնքներ սպասարկող երթուղիներն են»,-նշեց պատասխանատուն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]