1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ զինվորն Ադրբեջանին հուշեց, որ զենքի ուժով մեզ հետ խոսել չի կարող, պետք է բանակցել. Արցախցի հրամանատար

Հայ զինվորն Ադրբեջանին հուշեց, որ զենքի ուժով մեզ հետ խոսել չի կարող, պետք է 
բանակցել. Արցախցի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ զինվորը ոչնչի կարիք չունի, բացի մարդկանց աղոթքներից առողջության ու հաջողության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը: «Վերջին 20 օրերի ընթացքում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, փորձեց աշխարհին կամ իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցել: Բայց ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա մեր զինվորը, միայն ու միայն մեր զինվորը կարողացավ հակառակորդին հետ շպրտել իր մտադրությունից: Ցավոք սրտի, մենք էլ ունեցանք մարդկային զոհեր: Բայց մենք կարողացանք ապացուցել հակառակորդին, որ մեր գործն արդար է ու մեզ հետ իրենք գործ չունեն: Մենք իրենց հուշեցինք` բոլոր հարցերը միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով, զենքի ուժով իրենք մեզ հետ խոսել չեն կարող»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնեց Հարություն Ամիրխանյանը: 

Գնդապետ Ամիրխանյանի խոսքով` վերջին լարված դեպքերի արդյունքում իրենց զորամասից ոչ մի զինվոր չի վիրավորվել ու զոհվել, ինչը պատրաստվածության, զգոնության ու հետևողական լինելու արդյունք է, ինչպես նաև` Աստծո օրհնության: «Հայ զինվորն այնպիսին է, ինչպիսին մի քանի օր առաջ էր: Դեռ ավելին` վերջին օրերի մարտական գործողություններից հետո` փորձ ձեռք բերած: Մեր զինվորն ինչ տեսականորեն գիտեր` գործնականում կիրառեց»,-փաստեց հրամանատարը:

Պատասխանելով հարցին, թե ինչ տվեց ազատամարտիկների ներկայությունը շարքային զինվորին` Հարություն Ամիրխանյանը նշեց. «Թող ամպագոռգոռ չթվա, բայց մեր ազատամարտիկները ոչ միայն ոգևորեցին մեզ, այլև, մեր զինվորների հետ շփվելով, ասացին. «Մենք եկել էինք, որ դուխ տանք, բայց հիմա մենք ենք ոգևորված գնում այստեղից»: 
Հրամանատարը զինվորների ծնողներին ու նրանց սպասողներին կոչ արեց հանգիստ լինել, քանի որ հայ զինվորը պաշտպանված ու ապահովված է: «Նրանք պաշտպանված են և´ հրամանատարների ամուր ձեռքերում, և´ ինժեներատեխնիկական կառույցների շնորհիվ, և´ Աստծո օրհնությամբ»,-հայտնեց գնդապետ Ամիրխանյանը: 

Հարցին ի պատասխան, թե ինչպես են նորակոչիկները հարմարվել բանակին` Հարություն Ամիրխանյանը նշեց, որ աշխատում են զինվորների հետ նրանց հարմարումը բանակային առօրյային արդյունավետ դարձնելու ուղղությամբ: «Տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ մարդիկ հավաքվում են մի տեղում, ու շեշտը հենց հարմարվելու վրա է դրված: Ամեն բան իր հունով գնում է, արտակարգ դեպքեր չունենք` ոչ սնունդի առումով, ոչ էլ անձնակազմին հարմարվելու»,-ավելացրեց գնդապետը: 
Այցն Արցախ կազմակերպվել է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և հայաստանյան World Vision կազմակերպության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]