Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օգոստոսի 22-ին ռեկորդային թվով ռադիոկայաններ են անդրադարձել Արամ Խաչատրյանին

Օգոստոսի 22-ին ռեկորդային թվով ռադիոկայաններ են անդրադարձել Արամ 
Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդական ռադիոյի ծրագրերում օգոստոսի 22-ին կարծես հատուկ կարգով շատ են հիշել համաշխարհային մեծության հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական Օրագրից», օգոստոսի 22-ին ռեկորդային թվով ռադիոկայաններ են անրադարձել Խաչատրյանին:

Վերջին ժամանակներում նիդերլանդական տարբեր ռադիոկայանների եթերով հաճախ հնչում են Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործությունները: Ներկայացվում են նաև մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ:

Օրինակ՝ «Discover classical» ռադիոկայանով հնչել է հատված «Սպարտակ» բալետից`Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, տևական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե» բալետից: «Ռադիո 3»-ը ևս եթերում հնչեցրել է Արամ Խաչատրյանի գործերից, իսկ ահա «Classic FM»-ը՝ տաղանդավոր կոմպոզիտորի «Masquerade»-ը` Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ (Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ) և Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի կատարմամբ մի հատված «Սպարտակ» բալետից: Այդ օրը  Ա.Խաչատրյանին են անրադարձել նաև միջազգային այլ ռադիոկայաններ, մասնավորապես Նյու Յորքի հանրային ռադիոն նրա 4 գործեր է եթեր հեռարձակել: «BBC Music classical» ռադոկայանը ևս հետ չի մնացել  և իր ծրագիրը համալրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայտնի գործերով, նաև սեփական կայքում զետեղել նրա մասին ընդարձակ հոդված:

Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների մասին հանրագիտարանային լայն տեղեկություններ է հայտնում նաև հոլանդական home.online.nl կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am