Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում մանրամասն հետաքննել Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան նման դեպքերը

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում մանրամասն հետաքննել Ադրբեջանում 
Կարեն Պետրոսյանի մահվան նման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է ԶԼՄ-ի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով և Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ ռուսասատանյան կողմի դիրքորոշման վերաբերյալ հետըյալ հարցին. «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները, որոնք Ռուսաստանի հետ մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մեջ, վերջերս հանդես են եկել Կարեն Պետրոսյանի զոհվելու փաստի մասին հայտարարություններով, որոնք մեծ արձագանք են գտել: Իսկ ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը»:

Ինչպես տեղեկացմում է «Արմենպրես»-ը` վվկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է. «Մենք խորապես ցավում ենք այ կապակցությամբ, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահերով, և ոչ միայն զինված բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կ.Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև իրենց կյանքը կորցրած մյուս հայերին և ադրբեջանցիներին: Անհրաժեշտ ենք համարում նման կարգի միջադեպերի մանրամասն հետաքննությունը:

Կոչ ենք անում կողմերին գործնականում իրագործել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2010 թվականի հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները, իբր, պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասել էր Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս  չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական  պետական սահմանը  և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների  զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես  հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կարեն  Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի  համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ  չի ունեցել և եղել է փաստացի առողջ: Ադրբեջանական կողմը, չբավարարվելով  գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային  վերաբերմունքով, ենթարկել է Կարեն Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և  կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական  լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]