Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան մրցույթի հաղթողը հանդես կգա Երևանում

Երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան մրցույթի հաղթողը հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացվող` երիտասարդ դաշնակահարների Ֆրեդերիկ Շոպենի անվան  միջազգային 9-րդ մրցույթի հաղթողն արդեն հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երիտասարդական նվագախմբից, սուր մրցակցային պայքարի արդյունքում առաջին մրցանակային տեղին արժանացավ պատանի Էրիկ Լուն, ով, կատարելով Շոպենի թիվ 1 սիմֆոնիան, այնքան է հիացրել փառատոնի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որ վերջինս պարզապես չի կարողացել մնալ անտարբեր և ներկայացել է իր կողմից սահմանված անակնկալ մրցանակով:

ՀՊԵՆ հատուկ մրցանակը Էրիկ Լուին հնարավորություն կընձեռի 2015/16թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես գալ Երևանում՝ ներկայանալով նվագախմբի հետ միևնույն բեմահարթակին: 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ ասիական հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկում՝ որպես իրադարձության պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը ՀՊԵՆ-ը ելույթ ունեցավ Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ երիտասարդ դաշնակահարների Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև մրցույթի գալա-համերգին: Բացի այդ, նվագախումբը ելույթ ունեցավ առանձին համերգներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]