Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի խորհրդարանի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերին

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի խորհրդարանի 
վավերացմանը 
կներկայացվի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնգիրը Ուկրաինայի խորհրդարանի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ: «Սեպտեմբերի կեսերին ես Ռադայի վավերացմանը կներկայացնեմ Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որպեսզի արդեն սեպտեմբերի վերջերին համաձայնագրի վավերացված փաստաթղթերը փոխանցենք ԵՄ-ին»,- ասել է Պորենկոն:

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սեպտեմբերին դոնոր երկրների կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի համար կստեղծվի հատուկ ֆոնդ` 500 միլիոն եվրոյի չափով: «Դա կլինի օգնություն՝ Ուկրաինայի արևելքում հումանիտար խնդիրների լուծման համար: Հարկավոր է կառուցողական քայլերով առաջ շարժվել»,- նշել է Մերկելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]