Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծանրորդ Մարտիրոսյանը Նանջինի հաղթանակով չի սահմանափակվելու. մասնագետ

Ծանրորդ  Մարտիրոսյանը Նանջինի հաղթանակով չի սահմանափակվելու. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ծանրամարտիկ, 85կգ քաշային  Սիմոն Մարտիրոսյանը, նվաճելով   Նանջինի Պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, հաստատեց, որ  լավ հեռանկար ունի: Այս կարծիքը «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը` մեկնաբանելով Մարտիրոսյանի հաղթանակը:

Էջմիածինցի ծանրորդը մինչ Չինաստան մեկնելը ասել Էր, որ կձգտի հաղթանակի, բայց  ընդգծել, որ ինքը իրեն չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդը չի համարում:

Իսկ արդեն Նանջինում Մարտիրոսյանը ոչ միայն առավելության հասավ բոլոր մրցակիցների նկատմամբ, այլ դա արեց մեծ առավելությամբ. նա երկամարտում ցույց տվեց 391 կգ արդյունք` արժանի արդյունք նույնիսկ մեծահասակ մարզիկի համար:

Նանջինում Հայաստանի մարզիկներից  առայժմ ոսկե մեդալ են նվաճել  միայն ծանրամարտիկները՝՝ 77կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ 85կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]