Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաքվում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Բաքվում հզոր պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի շրջանաձեւ ավտոմայրուղում օգոստոսի 22-ի երեկոյան բենզատար ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տարածքով անցնող բարձրավոլտ հաղորդալարերը շարքից դուրս են եկել, ինչի հետեւանքով պայթել է նաեւ Բաքվի կեսը սնուցող էլեկտրաենթակայանը: Ամբողջ գիշեր Բաքվի մեծ մասը խավարի մեջ է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով բենզինը տարածվել է 200 մ տրամագծով տարածքով եւ ուժգին հրդեհ առաջացրել: Միջադեպի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ մեքենաներ, փրկարարներ եւ շտապ օգնության մեքենաներ: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]