Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայի սուպերգավաթակիրը Մադրիդի «Ատլետիկո»-ն է

Իսպանիայի սուպերգավաթակիրը Մադրիդի «Ատլետիկո»-ն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթակիրը «Ատլետիկո»-ն է:

Մադրիդի երկու թիմերի` «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի, պատասխան հանդիպումը կայացավ արդեն «ատլետների» դաշտում: «Սանտյագո Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղում խփվեց միայն մեկ գնդակ: «Ատլետիկո»-ն խաղի հաշիվը բացեց մեկնարկից ընդամենը երկու րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Մանջուկիչը:  «Ատլետներին» հաջողվեց պահպանել նվազագույն հաշիվն ամբողջ խաղի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1-1: Եվ այսպես, Իսպանիայի սուպերգավաթի նոր տերերը Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]