1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարգեւատրվեցին Սուխումի միջազգային մրցաշարի մրցանակակիր արտաշատցի ըմբիշները

Պարգեւատրվեցին Սուխումի միջազգային մրցաշարի մրցանակակիր արտաշատցի 
ըմբիշները

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ութ սաներ, ովքեր Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում զբաղեցրել են մրցանակային տեղեր, օգոստոսի 22-ին դրամային պարգեւ ստացան նաեւ Արարատի մարզի Արաքսավան համայնքի բնակիչ, գործարար Արարատ Սայադյանի կողմից:

Մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն իր խոսքում սաների անունից շնորհակալություն հայտնեց բարերարին` նշելով, որ նմանատիպ մարդիկ այսօր քիչ են, ովքեր իսկապես սպորտի կողքին են, եւ աջակցում են մարզում ըմբշամարտի կայացմանը: Նա ընդգծեց, որ մարզադպրոցի սաները Սուխումում հանդես եկան աշխարհում ըմբշամարտի կենտրոններ համարվող Դաղստանից, Չեչնիայից ժամանած մարզիկների կողքին: Սիմոնյանի խոսքով` բարերարի ֆինանսավորմամբ տրամադրվել է տրանսպորտային միջոց, որի շնորհիվ  սահմանամերձ Արաքսավանից շուրջ 40 ըմբիշներ ամեն օր ներկա են գտնվում մարզկենտրոնի մարզադպրոցում անցկացվող ըմբշամարտի պարապմունքներին:

Սայադյանն իր խոսքում եւս կարեւորեց սպորտի խթանումը մատաղ սերնդի շրջանում` նշելով, որ փոքրիկ աջակցությունները կնպաստեն, որպեսզի հետագայում ունենանք աշխարհի չեմպիոններ:

Միջոցառմանը ներկա էին մարզադպրոցի մարզիչներ, պատանի ըմբիշներ:

Օգոստոսի 3-8-ը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում իր քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ 58 կգ քաշային Գեղամ Գալստյանը: Մրցաշարում արծաթե մեդալներ վաստակեցին 54 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 30 կգ քաշային Շմավոն Թեւանյանը, 46 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եւ 50 կգ քաշային Գոռ Հակոբյանը: Երեք հոգի նվաճել են բրոնզե մեդալներ. 50 կգ քաշային կարգում` Վազգեն Թեւանյանը, 46 կգ ք/կ` Գրիգոր Բաղդասարյանը, եւ 63 կգ ք/կ` Գեւորգ Թադեւոսյանը: Սուխումում մարզիկներն արժանացել են մեդալների, գավաթների, պատվոգրերի եւ հուշանվերների: Այսօր Սայադյանը չեմպիոնին պարգեւատրեց 100 հազար դրամով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած յոթ մարզիկներին` 50 հազարական դրամով: Նրանց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:

Սուխումում տեղի ունեցած մրցաշարին մասնակցում էին ավելի քան 500 ուժեղագույն ըմբիշներ, մասնավորապես, ՌԴ-ից, Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Աբխազիայից, Դաղստանից, Օսեթիայից, Չեչնիայից:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]