Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տեղի կունենա սահմանամերձ Արաքսավան համայնքի եկեղեցու հիմնարկեքը

Տեղի կունենա սահմանամերձ Արաքսավան համայնքի եկեղեցու հիմնարկեքը

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի սահմանամերձ Արաքսավան համայնքում օգոստոսի 23-ին տեղի կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին կզբաղեցնի 1150 քմ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արաքսավանի համայնքապետ Ատոմ Թադեւոսյանը, հետագայում եկեղեցու վանքապատկան հողերը կավելացվեն կանաչապատման եւ հանգստի գոտի ստեղծելու նպատակով: Համայնքապետի փոխանցմամբ` շինարարական աշխատանքները վերջնականապես կավարտվեն հինգ տարի հետո: Նախատեսվում է, որ եկեղեցու բարձրությունը կլինի 14 մ:

Սահմանամերձ Արաքսավան համայնքը եկեղեցի չի ունեցել, իսկ հավատավոր ժողովուրդը տարիներ շարունակ այցելել է հարեւան գյուղի եկեղեցի: Վաղը եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կկատարվի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ Կճոյանի ձեռամբ: Եկեղեցու մեկենասը ծննունդով արաքսավանցի բարեգործ Արարատ Սայադյանն է:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]