Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բուրաստանի առաջին դասարանցիները գրենական պիտույքներ նվեր ստացան

Բուրաստանի առաջին դասարանցիները գրենական պիտույքներ նվեր ստացան

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, Արարատի մարզի Բուրաստան համայքում, հանդիսավոր արարողությամբ, համայնքի այս տարի առաջին դասարան հաճախող 19 երեխաներ համայնքապետարանի կողմից ստացան պայուսակներ` անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքներով: Գնումներ կատարելիս համայնքապետ Աշոտ Թարվերդյանին իրենց խորհուրդներով օգնել են դասվարներ Ամալյա Սեդրակյանը եւ Աիդա Գլստյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին մասնակցում էին Մասիս գյուղի ուսուցչական կոլեկտիվը, որի դպրոց եւ հաճախելու են փոքրիկները` իրենց համայնքում դպրոց չլինելու պատճառով: Մասիսի դպրոցի փոխտնօրեն Վալյա Նազարյանն իր երախտիքի եւ գնահատանքի խոսքն ասաց համայնքապետարանին` ընդգծելով, որ յուրահատուկ ուշադրությունը երբեք չի ջնջվի փոքրիկների հիշողությունից: Ծնողները եւս շնորհակալություն հայտնեցին գյուղապետ Աշոտ Թարվերդյանին եւ համայնքապետարանի աշխատակիցներին` ուշադրության յուրօրինակ դրսեւորման եւ իրենց հոգսը զգալիորեն թեթեւացնելու համար:

Առաջին դասարանցիներին շնորհավորելու էին եկել նաեւ դպրոցի նախորդ ուսումնական տարվա շրջանավարտները: Նրանք գեղեցիկ երգեր նվիրեցին առաջին դասարանցիներին եւ հորդորեցին լավ սովորել` չկրկնելով իրենց բացթողումները:

Օրվա կապակցությամբ կազմակերպվել էր մանկական տոնական համերգ: Օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]