Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Գարեջրի փառատոն»

Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Գարեջրի փառատոն»

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Գարեջրի փառատոն»: Իրադարձությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի շրջակայքում: Միջոցառումն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում: Ցանկացողները հնարավորություն ստացան ձեռք բերել գարեջուր և վայելել այն տոնական հանդիսության ներքո:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը կարևորեց միջոցառման անցկացումը: «Մենք շարժվում ենք դեպի փառատոնային զբոսաշրջության զարգացում, այսինքն՝ կազմակերպում ենք այնպիսի փառատոններ, որպեսզի Երևանի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը մեծանա, և առաջին անգամ Երևան եկողները հետաքրքրությամբ լցվեն մեր մայրաքաղաքի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիա Բարաղամյանը:

Նրա խոսքով՝ փառատոնին հիմնականում ընդգրկված է հայկական գարեջրատների և գործարանների արտադրանքը: «Այս փառատոնի նպատակը ոչ թե արտասահմանյան գարեջուրը գովազդելն է, այլ մեր հայկական գարեջրի ավանդույթները տարածելն է»,-հավելեց նա՝ նշելով, որ փառատոնը կդառնա ավանդական:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը ևս շատ է սիրում գարեջուր: «Սա նման փառատոն կազմակերպելու մեր առաջին փորձն է: Վստահ եմ, որ մենք կունենանք գեղեցիկ երեկո, և հաջորդիվ` ավելի շատ այսօրինակ երևույթներ և փառատոններ: Փառատոնը նախևառաջ զբոսաշրջային նշանակություն ունի»,- ընդգծեց նա:

Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկությունները, ինչպես նաև համախմբել մեկ հարթակի ներքո հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։ Փառատոնային երեկոն ուղեկցվեց համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]