Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Լրագրողների համակարգող մարմնի նիստ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Լրագրողների համակարգող մարմնի 
նիստ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարությունում oգոստոսի 22-ին կայացել է Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարել է համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Զարթոնք» օրաթեթրի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ արձանագրել, որ Լրագրողների համակարգող մարմինը ամենաակտիվ և մշտական գործող կառույցներից մեկն է: Ակնկալում եմ, որ համաժողովին կհնչեն ավելի կոնկրետ հարցադրումներ: Արդեն պատրաստ է համաժողովի հռչակագիր-հայտարարության նախագիծը, այն խմբագրվելու և ուղարկվելու է համահայկական բոլոր կառույցներին, հաշվի ենք առնելու բոլորի կարծիքը: Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք պարտավոր ենք վեր կանգնել մեր ներքին տարաձայնություններից, անձնական նկրտումներից, կուսակցական և և այլաբնույթ մոտեցումներից: Քննարկումները լինելու են մինչև սեպտեմբերի 18-ը: Իսկ սեպտեմբերի 20-ին հռչակագիր-հայտարարությունը պետք է ընդունվի միաձայն, միակամք: Դա մեր միասնության երաշխիքներից է: Համաժողովը մեկ անգամ ևս պետք է ազդարարի, որ հայ ժողովուրդը միակամ է, համախմբված, և ուժեղ է իր միասնականությամբ: Այն համախմբվածությունը, որն առկա է այսօր և՛ քաղաքական և՛ հասարակական կյանքում, պետք է արտացոլվի նաև մամուլում, տեղեկատվական ոլորտում»:

Համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը ներկայացրել է Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի նիստերին առաջարկվող թեմաները՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության լուսաբանումը մամուլում, հայոց լեզվի իմացության, անաղարտության և պահպանման հիմնախնդիրները և հեռանկարները, քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները:

Այս տարվա «Սփյուռք ամառային դպրոցի» շրջանակներում  Սփյուռքի լրագրողների համար կազմակերպած  դասընթացների և դրանց արդյունքների մասին զեկուցել է Նաղաշ Մարտիրոսյանը: Քննարկվել են նաև կազմակերպական այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]