1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրողի սպանությունը

Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրողի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը իսլամիստ ծայրահեղականների կողմից:

«Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին եւ գործընկերներին:

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը եւ հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը եւ վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության մեջ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խումբն օգոստոսի 19-ին հրապարակել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է մի տղամարդու մահապատիժը, որը, ինչպես հաստատվում է, 2012-ին Սիրիայում առեւանգված ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]