Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է ճանաչել Ղրիմի ակումբների խաղերը ՌՖՄ-ի մրցաշարարերի ներքո

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է ճանաչել Ղրիմի ակումբների խաղերը ՌՖՄ-ի մրցաշարարերի ներքո

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի արտակարգ իրավիճակների հարցերով խորհուրդը որոշում է կայացրել, որ Ղրիմի ֆուտբոլային ակումբների խաղերը Ռուսաստանի ֆուտբոլային միության ներքո անցկացվող մրցաշարերում, չեն ճանաչվելու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Խճճված և դժվար փաստերի, քաղաքական գործոնների լույսի ներքո, և մինչ այն պահը, երբ փոխընդունելի որոշում կգտնվի Ղրիմում ստեղծված իրավիճակի շուրջ, ՈՒԵՖԱ-ի արտակարգ իրավիճակների հարցերով խորհուրդն այսօր որոշում է կայացրել, որ Ղրիմը ներկայացնող ակումբների ֆուտբոլային հանդիպումները, որոնք տեղի կունենան ՌՖՄ-ի կազմակերպած մրցաշարարերի ներքո, չեն ճանաչվի մինչև հատուկ հանձնարարություններ չլինեն»,-նշված է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:   

Ավելի վաղ FIFA-ն խոստացել էր հստակեցնել իր դիրքորոշումը Ղրիմի և Սևաստոպոլի ֆուտբոլային ակումբների շուրջ` ՈՒԵՖԱ-ի որոշումից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]