Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արաքսավան գյուղում կկատարվի եկեղեցու հիմնարկեքի արարողություն

Արաքսավան գյուղում կկատարվի եկեղեցու հիմնարկեքի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի Արաքսավան համայնքում oգոստոսի 23-ի ժամը 11.00-ին  կօծվեն կառուցվող եկեղեցու հիմնաքարերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի մամուլի դիվանից,  հիմնարկեքի արարողությունը կկատարվի Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: 

Արաքսավան գյուղը եկեղեցի չի ունեցել, սակայն գյուղի բնակիչների համար եկեղեցի ունենալը երազանք է եղել` երազանք, որ շուտով իրականություն կդառնա:  Ծնունդով արաքսավանցի, մոսկվաբնակ Արարատ Սայադյանի բարերարությամբ այստեղ կառուցվելու է կենտրոնագմբեթ եկեղեցի:   

Հիմնարկեքի արարողությունից հետո Տ. Սիոն Սրբազանի ձեռամբ կօծվի Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու զանգը: Այն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի և հավատացյալների ջանքերով ձեռք է բերվել Ռուսաստանից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]