Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի 
կազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը օգոստոսի 30-ից սկսում է մարզական հավաք: Թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում, և կնախապատրաստվի Եվրոպայի Մ-21 առաջնության Իսլանդիայի և Բելառուսի հետ ընտրական հանդիպումներին: 

Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» մարզադաշտում: Խաղի սկզիբը ժամը 20:30-ին է:

Եվրոպայի Մ-21 ընթացիկ առաջնության վերջին ընտրական հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Երևանում: Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքի հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ` Արթուր Թորոյան` «Բանանց», Ալբերտ Օհանյան` «Փյունիկ»,     

Պաշտպաններ` Գրիգոր Հովհաննիսյան` «Փյունիկ», Արամ Շախնազարյան` «Բանանց», Դավիթ Մարիկյան` «Շիրակ», Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ», Ալեն Համբարձումյան` «Գանձասար»,  

Կիսապաշտպաններ` Կարեն Մուրադյան` «Շիրակ», Գագիկ Պողոսյան` «Փյունիկ», Դավիթ Հակոբյան` «Շիրակ», Ղուկաս Պողոսյան` «Փյունիկ», Աղվան Պապիկյան` «Ուլիս», Արամ Լոռեցյան` «Բանանց», Տիգրան Բարսեղյան` «Միկա», Գոռ Մալաքյան` «Ալաշկերտ», Արտյոմ Սիմոնյան` «Զենիթ» (Ռուսաստան), Նաիրի Մինասյան` «Բանանց»,

Հարձակվողներ` Սարգիս Բալոյան` «Փյունիկ», Վարդան Պողոսյան` «Ռեալ Մուրսիա Բ» (Իսպանիա):  

Ավելացնենք, որ Արտյոմ Սիմոնյանը կմիանա թիմին Իսլանդիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]