Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու 
միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի գրառումից, ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը բակալավրի կրթական ծրագրի համար սահմանվել է 75% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները պետք է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Հիշեցնեմ` սա Կառավարության կողմից իրականացվող բարձրագույն կրթության մատչելիթյանն ուղղված կարևորագույն ծրագրերից մեկն է, որն օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Անցյալ տարի ծրագրի շրջանակներում պետությունն աջակցություն է ցուցաբերել մոտ 800 ուսանողի»,-նշված է ԿԳ նախարարի գրառման մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]